Մայրս ասում էր` հացը, ջուրն ու աղը մարդկանց համար ունեն կարևոր հիմնարար նշանակություն, նրանք օժտված են երկնային Տիրոջ ոգեղենությամբ, նրա աննինջ ներկայությամբ: Հացի, ջրի և աղի մեջ են ամփոփված մեր կենաց-կյանքի արշալույսն ու վերջալույսը, ցերեկն ու կեսօրը, ծեգն ու մայրամուտը, մի կում թթվածնային օդի անհրաժեշտությունը: